23:24  ,  26 դեկտեմբերի, 2023

«Լիվերպուլը» հաղթեց եւ բարձրացավ առաջին տեղ (տեսանյութ)

Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 19-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվեց հետնապահներից «Բարնլիին»։

Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմն առավելության հասավ 2:0 հաշվով։

Արդեն 6-րդ րոպեին աչքի ընկավ ուրուգվայցի հարձակվող Դարվին Նունիեսը (տեսանյութ)։ Վերջին րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց պորտուգալացի հարձակվող Դիոգու Ժոտան (տեսանյութ

«Լիվերպուլը» 42 միավորով բարձրացավ առաջին տեղ եւ 2 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող Լոնդոնի «Արսենալից», որը մեկ խաղ քիչ է անցկացրել։ «Բարնլին» նախավերջինն է՝ 11 միավոր։

Անգլիայի առաջնություն, 19-րդ տուր

«Բարնլի» - «Լիվերպուլ»՝ 0:2 

Դարվին Նունիես, 6, Դիոգու Ժոտա, 90

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում