23:24 26 դեկտեմբերի, 2023Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 19-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվեց հետնապահներից «Բարնլիին»։
Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմն առավելության հասավ 2:0 հաշվով։
Արդեն 6-րդ րոպեին աչքի ընկավ ուրուգվայցի հարձակվող Դարվին Նունիեսը (տեսանյութ)։ Վերջին րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց պորտուգալացի հարձակվող Դիոգու Ժոտան (տեսանյութ)։
«Լիվերպուլը» 42 միավորով բարձրացավ առաջին տեղ եւ 2 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող Լոնդոնի «Արսենալից», որը մեկ խաղ քիչ է անցկացրել։ «Բարնլին» նախավերջինն է՝ 11 միավոր։
Անգլիայի առաջնություն, 19-րդ տուր
«Բարնլի» - «Լիվերպուլ»՝ 0:2
Դարվին Նունիես, 6, Դիոգու Ժոտա, 90
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.