09:10  ,  22 նոյեմբերի, 2023

ԱԱ-2026․ Արգենտինան պարտության մատնեց Բրազիլիային (տեսանյութ)

Ֆուտբոլի աշխարհի առաջնության հարավամերիկյան գոտու ընտրական մրցաշարի 6-րդ տուրում աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականը հյուրընկալվեց բրազիլացիներին։ Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։

Միակ գոլը 63-րդ րոպեին խփեց պորտուգալական «Բենֆիկայի» պաշտպան Նիկոլաս Օտամենդին։

Արգենտինայի թիմի ավագ Լիոնել Մեսին մեկնարկային կազմում էր։ 78-րդ րոպեին նրան փոխարինեց «Բենֆիկայի» հարձակվող Անխել Դի Մարիան։

Արգենտինան 15 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 2 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող Ուրուգվայից, որն այս տուրում 3:0 հաշվով հաղթեց Բոլիվիային։ Դուբլի հեղինակ դարձավ անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Դարվին Նունիեսը։ Գրանցվեց նաեւ մեկ ինքնագոլ։

Բրազիլիան 6-րդն է՝ 7 միավոր։ Կոլումբիայի հավաքականը գերմանական «Վերդերի» հարձակվող Ռաֆայել Բորեի գոլի շնորհիվ 1:0 հաշվով հաղթեց Պարագվային եւ 12 միավորով երրորդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում