17:21  ,  14 նոյեմբերի, 2023

Մանուել Նոյերն ամուսնացել է

Մյունխենի «Բավարիայի» եւ Գերմանիայի հավաքականի 37-ամյա դարպասապահ Մանուել Նոյերն ամուսնացել է 23-ամյա գերմանացի հանդբոլիստուհի Անիկա Բիսելի հետ, հաղորդում է Bild-ը։

Նոյերն ու Բիսելը միասին են ապրում 2020 թվականից։ Նրանք սպասում են առաջնեկի ծննդին։

Նոյերը Գերմանիայի հավաքականում հանդես է գալիս 2009 թվականից, 2014-ին դարձել է աշխարհի չեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print