20:37  ,  2 նոյեմբերի, 2023

Ցիցիպասը 5-րդ տարին անընդմեջ նվաճեց տարվա ամփոփիչ մրցաշարի ուղեգիր

Աշխարհի 6-րդ ռակետ, հույն Ստեֆանոս Ցիցիպասը Փարիզի «Մասթերսի» քառորդ եզրափակիչ դուրս գալու շնորհիվ 5-րդ տարին անընդմեջ նվաճեց Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) տարվա ամփոփիչ մրցաշարին մասնակցելու իրավունք։

Ցիցիպասը Փարիզի «Մասթերսի» 1/8 եզրափակիչում 7:6 (7:2), 6:4 հաշվով պարտության մատնեց աշխարհի 9-րդ ռակետ, Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւին։

Ամփոփիչ մրցաշարի ուղեգիր ավելի վաղ ապահովել էին Նովակ Ջոկովիչը (Սերբիա), Կառլոս Ալկարասը (Իսպանիա), Դանիիլ Մեդվեդեւը (Ռուսաստան), Յանիկ Սիները (Իտալիա) եւ Անդրեյ Ռուբլյովը (Ռուսաստան)։

Նոյեմբերի 12-19-ը Թուրինում անցկացվելիք մրցաշարի վերջին երկու ուղեգրերին հավակնում են դանիացի Հոլգեր Ռունեն, լեհ Հուբերտ Հուրկաչը եւ Ալեքսանդր Զվերեւը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով