09:03  ,  8 մայիսի, 2024

Կոնֆերենցիաների լիգա․ Այս շաբաթվա հանդիպումները

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումները։

Մայիսի 8-ին բելգիական «Բրյուգեն» կընդունի իտալական «Ֆիորենտինային»։ Թիմերի առաջին խաղում 3:2 հաշվով հաղթել է «Ֆիորենտինան»։

Մայիսի 9-ին եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն հունական «Օլիմպիակոսն» ու անգլիական «Աստոն Վիլան»։ Առաջին խաղում 4:2 հաշվով հաղթել է «Օլիմպիակոսը»։

Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 29-ին Աթենքում։

Կոնֆերենցիաների լիգա, կիսաեզրափակիչ, պատասխան հանդիպում

«Բրյուգե» (Բելգիա) - «Ֆիորենտինա» (Իտալիա)՝ 20:45 (Երեւանի ժամանակ), (առաջին խաղ՝ 2:3)

Մայիսի 9

«Օլիմպիակոս» (Հունաստան) - «Աստոն Վիլա» (Անգլիա)՝ 23:00 (առաջին խաղ՝ 4:2)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում