Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի ՊՍԺ - «Բորուսիա Դորտմունդ» հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել գերմանական թիմի 35-ամյա գերմանացի պաշտպան Մատս Հումելսը, հաղորդում է ՈւԵՖԱ-ի կայքը։
Մատս Հումելսի միակ գոլի շնորհիվ «Բորուսիան» Փարիզում ՊՍԺ-ին հաղթել է 1:0 հաշվով եւ դուրս եկել եզրափակիչ։
Դորտմունդում «Բորուսիան» հաղթել էր 1:0 հաշվով գերմանացի հարձակվող Նիկլաս Ֆյուլկրուգի գոլի շնորհիվ։
Առաջին խաղում եւս լավագույն խաղացողի մրցանակը ստացել էր Մատս Հումելսը։
Եզրափակիչի մյուս ուղեգիրը մայիսի 8-ին կվիճարկեն Մադրիդի «Ռեալն» ու Մյունխենի «Բավարիան»։ Մյունխենում այս թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ ոքի՝ 2:2:
«Բորուսիան» երրորդ անգամ կխաղա գլխավոր եվրագավաթային մրցաշարի եզրափակիչում։ Նախորդ անգամ դա տեղի էր ունեցել 2013-ին։ Այն ժամանակ «Բորուսիան» պարտվել էր «Բավարիային»։ 1997-ին «Բորուսիան» եզրափակիչում պարտության էր մատնել Թուրինի «Յուվենտուսին»։
And another one. #UCL pic.twitter.com/SD1TX6rEfd
— UEFA Champions League (@ChampionsLeague) May 7, 2024
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում