Ֆուտբոլի 2026թ․ աշխարհի առաջնության հարավամերիկյան գոտու ընտրական մրցաշարում մեկնարկել են երրորդ տուրի հանդիպումները։
Արգենտինայի հավաքականը նվազագույն հաշվով պարտության մատնեց Պարագվայի թիմին պորտուգալական «Բենֆիկայի» պաշտպան Նիկոլաս Օտամենդիի գոլի շնորհիվ։ Ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսին Արգենտինայի հավաքականի պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս եկավ 53-րդ րոպեին։
Բրազիլիայի հավաքականը տանը մրցեց Վենեսուելայի հետ եւ հաղթանակը բաց թողեց վերջին րոպեներին։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:
Արգենտինայի հավաքականը 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, Բրազիլիան երկրորդն է՝ 7 միավոր։
ԱԱ-2026, Հարավային Ամերիկա, ընտրական մրցաշար, երրորդ տուր
Բրազիլիա - Վենեսուելա՝ 1:1
Գաբրիել Մագալյանս, 50 - Էդուարդ Բելյո, 85
Արգենտինա - Պարագվայ՝ 1:0
Նիկոլաս Օտամենդի, 3
Չիլի - Պերու՝ 2:0
Դիեգո Վալդես, 74, Մարկոս Լոպես, 90+1, ինքնագոլ
Բոլիվիա - Էկվադոր՝ 1:2
Ռոդրիգո Ռամալո, 83 - Կենդրի Պաես, 45, Կեւին Ռոդրիգես, 90+6
¡La tabla de posiciones de las #EliminatoriasSudamericanas tras la Fecha 3!
— CONMEBOL.com (@CONMEBOL) October 13, 2023
A tabela de posições das #EliminatoriasSulAmericanas após a terceira rodada! #CreeEnGrande #AcrediteSempre pic.twitter.com/bS4HsjfxQi
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
21:47 , 7 հոկտեմբերի
21:07 , 7 հոկտեմբերի
18:02 , 7 հոկտեմբերի
17:18 , 7 հոկտեմբերի 
09:29 , 7 հոկտեմբերի
00:37 , 7 հոկտեմբերի
00:13 , 7 հոկտեմբերի
23:02 , 6 հոկտեմբերի
22:00 , 6 հոկտեմբերի 
21:02 , 6 հոկտեմբերի