Տափօղակով հոկեյի մանկական թիմի մարզիչ Անատոլի Կուրյանովը մահացել է մարզման ժամանակ Նիժնեկամենսկում:
65-ամյա մարզիչի մահվան պատճառ է դարձել սրտի կաթվածը: Նա մահացել է մինչեւ շտապ օգնության ժամանումը սառույցի վրա` իր սաների աչքի առջեւ, հայտնում է lenta.ru-ն:
Կուրյանովը մարզել է տափօղակով հոկեյի բակային «Օլիմպիա» ակումբը: Նրա սաների թվում են 1995-ին Մոսկվայի «Դինամոյի» կազմում Ռուսաստանի չեմպիոն Էդուարդ Պերշինը եւ Հոկեյի ազգային լիգայի 2012-ի դրաֆտի առաջին համար Նայլ Յակուպովը, ով այժմ Ռուսաստանի երիտասարդական հավաքականի ավագն է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
15:13 , 10 նոյեմբերի 
14:34 , 10 նոյեմբերի 
14:03 , 10 նոյեմբերի 
13:04 , 10 նոյեմբերի 
12:32 , 10 նոյեմբերի
12:02 , 10 նոյեմբերի
11:01 , 10 նոյեմբերի
10:18 , 10 նոյեմբերի
10:02 , 10 նոյեմբերի
09:07 , 10 նոյեմբերի