Իտալիայի առաջնության չորրորդ տուրում գավաթակիր եւ սուպերգավաթակիր «Ինտերը» հյուրընկալեց «Միլանին» եւ հաղթեց 5:1 հաշվով։
5-րդ րոպեին գեղեցիկ գոլով խաղի հաշիվը բացեց Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը (տեսանյութ)։ Նրան գոլային փոխանցում կատարեց իտալացի պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն։
38-րդ րոպեին իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմի առավելությունը կրկնապատկեց ֆրանսիացի հարձակվող Մարկուս Տյուրամը։
57-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց «Միլանի» պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաուն (տեսանյութ)։
69-րդ րոպեին խփեց իր երկրորդ գոլն այս խաղում խփեց Հենրիխ Մխիթարյանը (տեսանյութ)։ Նա արդյունավետ օգտագործեց աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսի փոխանցումը։
79-րդ րոպեին հաշիվը 4:1 դարձրեց թուրք կիսապաշտպան Հական Չալհանօղլուն, որն արդյունավետ իրացրեց 11-մետրանոցը։
Ավելացված ժամանակում դաշտի տերերի 5-րդ գոլը խփեց իտալացի կիսապաշտպան Դավիդե Ֆրատեզին, որին գոլային փոխանցում կատարեց Հենրիխ Մխիթարյանը։
«Ինտերը» 4 հաղթանակից հետո 12 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 2 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող Թուրինի «Յուվենտուսից»։ «Միլանը» երրորդն է՝ 9 միավոր։
Իտալիայի առաջնություն, չորրորդ տուր
«Ինտեր» - «Միլան»՝ 5:1
Հենրիխ Մխիթարյան, 5, 69, Մարկուս Տյուրամ, 38, Հական Չալհանօղլու, 79, 11մ, Դավիդե Ֆրատեզի, 90+3- Ռաֆայել Լեաու, 57
Behind you all the way, boys #ForzaInter #InterMilan #DerbyMilano pic.twitter.com/YJtmYj9ekV
— Inter (@Inter_en) September 16, 2023
LIFT-OFF AT SAN SIRO #ForzaInter #InterMilan #DerbyMilano pic.twitter.com/k4yB6thve5
— Inter (@Inter_en) September 16, 2023
Tikus rientra sul destro e butta giù la porta #InterMilan 2-0 pic.twitter.com/BhByOMXu84
— Inter (@Inter) September 16, 2023
MKHI DOES IT AGAIN!!! #InterMilan 3-1 (69’) #ForzaInter #DerbyMilano @ParamountPlusIT pic.twitter.com/VsBs1NQYDC
— Inter (@Inter_en) September 16, 2023
MILANO IS AGAIN.#ForzaInter #InterMilan #DerbyMilano @ParamountPlusIT pic.twitter.com/rZqaRtiI70
— Inter (@Inter_en) September 16, 2023
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում