17:31  ,  16 սեպտեմբերի, 2023

«Լիվերպուլի» կամային հաղթանակը (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 5-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվեց «Վուլվերհեմփթոնին» եւ կամային հաղթանակ տարավ 3:1 հաշվով։

Արդեն 7-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց դաշտի տերերի հարավկորեացի հարձակվող Հվան Հի Չանը (տեսանյութ)։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմից հավասարությունը վերականգնեց հոլանդացի հարձակվող Կոդի Գակպոն 55-րդ րոպեին (տեսանյութ

Հյուրերի երկրորդ գոլը 85-րդ րոպեին խփեց շոտլանդացի պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնը (տեսանյութ

Ավելացված առաջին րոպեին հաշիվը 3:1 դարձրեց անգլիացի կիսապաշտպան Հարվի Էլիոթը (տեսանյութ

«Լիվերպուլը» 13 միավորով առաջինն է, «Վուլվերհեմփթոնը» 15-րդն է՝ 3 միավոր։

Անգլիայի առաջնություն, 5-րդ տուր

«Վուլվերհեմփթոն» - «Լիվերպուլ»՝ 1:3

Հվան Հի Չան, 7 - Կոդի Գակպո, 55, Էնդրյու Ռոբերտսոն, 85, Հարվի Էլիոթ, 90+1

«Աստոն Վիլա» - «Քրիսթալ Փելաս»՝ 18:00 (Երեւանի ժամանակ)

«Ֆուլհեմ» - «Լուտոն Թաուն»՝ 18:00

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Բրայթոն»՝ 18:00

«Տոտենհեմ» - «Շեֆիլդ Յունայթեդ»՝ 18:00

«Վեստ Հեմ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 18:00

«Նյուքասլ Յունայթեդ» - «Բրենթֆորդ»՝ 20:30

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում