«Լիվերպուլի» կամային հաղթանակը (տեսանյութ)

17:31   16 սեպտեմբերի, 2023

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 5-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվեց «Վուլվերհեմփթոնին» եւ կամային հաղթանակ տարավ 3:1 հաշվով։

Արդեն 7-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց դաշտի տերերի հարավկորեացի հարձակվող Հվան Հի Չանը (տեսանյութ)։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմից հավասարությունը վերականգնեց հոլանդացի հարձակվող Կոդի Գակպոն 55-րդ րոպեին (տեսանյութ)։

Հյուրերի երկրորդ գոլը 85-րդ րոպեին խփեց շոտլանդացի պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնը (տեսանյութ)։

Ավելացված առաջին րոպեին հաշիվը 3:1 դարձրեց անգլիացի կիսապաշտպան Հարվի Էլիոթը (տեսանյութ)։

«Լիվերպուլը» 13 միավորով առաջինն է, «Վուլվերհեմփթոնը» 15-րդն է՝ 3 միավոր։

Անգլիայի առաջնություն, 5-րդ տուր

«Վուլվերհեմփթոն» - «Լիվերպուլ»՝ 1:3

Հվան Հի Չան, 7 - Կոդի Գակպո, 55, Էնդրյու Ռոբերտսոն, 85, Հարվի Էլիոթ, 90+1

«Աստոն Վիլա» - «Քրիսթալ Փելաս»՝ 18:00 (Երեւանի ժամանակ)

«Ֆուլհեմ» - «Լուտոն Թաուն»՝ 18:00

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Բրայթոն»՝ 18:00

«Տոտենհեմ» - «Շեֆիլդ Յունայթեդ»՝ 18:00

«Վեստ Հեմ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 18:00

«Նյուքասլ Յունայթեդ» - «Բրենթֆորդ»՝ 20:30



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.