10:28  ,  6 սեպտեմբերի, 2023

US Open. Բեն Շելթոնը եւ Կարոլինա Մուխովան կիսաեզրափակիչում են

Նյու Յորքում անցկացվող թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնությունում ամերիկացի Բեն Շելթոնը դուրս եկավ կիսաեզրափակիչում։ Աշխարհի 47-րդ ռակետը մրցեց աշխարհի 10-րդ ռակետ, ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոյի հետ եւ առավելության հասավ 6:2, 3:6, 7:6 (9:7), 6:2 հաշվով։ Պայքարը տեւեց 3 ժամ եւ 7 րոպե։

Կիսաեզրափակիչում Բեն Շելթոնի մրցակիցըկ աշխարհի երկրորդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը։

Կանանց մենախաղում կիսաեզրափակիչ դուրս եկավ աշխարհի 10-րդ ռակետ, չեխ Կարոլինա Մուխովան, որը 1 ժամ եւ 38 րոպեում պարտության մատնեց աշխարհի 30-րդ ռակետ, ռումինացի Սորանա Կիրստյային՝ 6:0, 6:3։

Եզրափակիչի ուղեգրի համար Մուխովան կմրցի աշխարհի 6-րդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆի հետ։

US Open-ի մրցանակային հիմնադրամը 65 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով