00:57  ,  31 օգոստոսի, 2023

ՉԼ․ «Անտվերպենը», «Կոպենհագենն» ու «ՊՍՎ Էյնդհովենը» դուրս եկան խմբային փուլ (տեսանյութ)

Բելգիական «Անտվերպենը», դանիական «Կոպենհագենը» եւ հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենը» դուրս եկան ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի խմբային փուլ։

Նախորդ օրը խմբային մրցաշարի ուղեգրեր էին նվաճել պորտուգալական «Բրագան», շվեյցարական «Յանգ Բոյզը» եւ թուրքական «Գալաթասարայը»։

Հունական «ԱԵԿ Աթենքը», լեհական «Ռակուվն» ու շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսը» պայքարը կշարունակեն Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարում։

Չեմպիոնների լիգա, որակավորման չորրորդ փուլ, պատասխան խաղ

«ԱԵԿ Աթենք» (Հունաստան) - «Անտվերպեն» (Բելգիա)՝ 1:2 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 0:1)

Սերխիո Արաուժո, 90 - Գիրանո Կերկ, 73, Միշել Բալիկվիշա, 90+5

«Կոպենհագեն» (Դանիա) - «Ռակուվ» (Լեհաստան)՝ 1:1 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 1:0)

Դենիս Վավրո, 35 - Լուկաշ Զվոլինսկի, 88

«ՊՍՎ Էյնդհովեն» (Նիդերլանդներ) - «Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա)՝ 5:1 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 2:2)

Իսմայել Սայբարի, 35, 54, Լյուկ դե Յոնգ, 66, Յոեյ Վերման, 78, Քոնոր Գոլդսոն, 81, ինքնագոլ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով