Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում ընթացող Համալսարանական սպորտի միջազգային փառատոնում Հայաստանի ներկայացուցիչները հերթական մեդալներն են նվաճել:
Փառատոնի հաղթողի կոչմանն արժանացել է լողորդ Վարսենիկ Մանուչարյանը՝ 100 մ. բատերֆլայ մրցաձևում ցույց տալով 1.02.11 արդյունք և դառնալով ոսկե մեդալակիր:
Ընդհանուր առմամբ, Վարսենիկը մրցել է 3 լողատարածությունում՝ նվաճելով մեկ բրոնզե և մեկ ոսկե մեդալ ու սահմանել Հայաստանի 3 ռեկորդ` 50 մ,100 մ և 200 մ բատերֆլայ լողատարածություններում։
Համալսարանական սպորտի միջազգային փառատոնում մեդալներ են նվաճել նաև սամբիստները: Արշավիր Բաղրամյանը դարձել է արծաթե, իսկ Արամ Աղաջանյանը՝ բրոնզե մեդալակիր:
Ավելի վաղ փառատոնի հաղթողի կոչմանն արժանացել էին բռնցքամարտիկներ Հայկ Ալաբերքյանն ու Ռուսլան Ասլիկյանը:
51 կգ քաշային Հայկ Ալաբերքյանը եզրափակչում 5։0 հաշվով առավելության էր հասել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ և դարձել էր ոսկե մեդալակիր: Վստահ հաղթանակ էր տարել նաև 57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը՝ եզրափակչում հաղթելով Վենեսուելայի ներկայացուցչին։
Վլադիմիր Մարկարյանի սաները տպավորիչ հաղթանակներ են տարել նաև մինչև եզրափակիչը: Եվս մեկ հայ բռնցքամարտիկ` 80 կգ քաշային Համլետ Հարությունյանը, դարձել էր բրոնզե մեդալակիր:
Փառատոնն անցկացվում է օգոստոսի 19-31-ը: ՀՖԿՍՊԻ-ի ուսանող–մարզիկները մասնակցում են 7 մարզաձևում՝ բռնցքամարտ, ըմբշամարտ, սամբո, ձյուդո, սեղանի թենիս և լող:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
11:12 , 9 սեպտեմբերի
10:55 , 9 սեպտեմբերի
10:28 , 9 սեպտեմբերի
09:35 , 9 սեպտեմբերի
09:06 , 9 սեպտեմբերի 
01:12 , 9 սեպտեմբերի 
00:57 , 9 սեպտեմբերի
00:01 , 9 սեպտեմբերի
23:42 , 8 սեպտեմբերի
21:25 , 8 սեպտեմբերի