Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում ավարտվեցին որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպումները։
Բրատիսլավայի «Սլովանը» տանը մրցեց իսրայելական «Մաքաբի Հայֆայի» հետ եւ պարտություն կրեց 1:2 հաշվով։
Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը «Սլովանի» պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս եկավ 63-րդ րոպեին։
Պատասխան հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 15-ին։
Չեմպիոնների լիգա, որակավորման երրորդ փուլ, առաջին հանդիպում
«Սլովան» (Սլովակիա) - «Մաքաբի Հայֆա» (Իսրայել)՝ 1:2 (տեսանյութ)
«Պանատինաիկոս» (Հունաստան) - «Մարսել» (Ֆրանսիա)՝ 1:0 (տեսանյութ)
«Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա) - «Սերվետ» (Շվեյցարիա)` 2։1 (տեսանյութ)
Օգոստոսի 8
«Կոպենհագեն» (Դանիա) - «Սպարտա Պրահա» (Չեխիա)՝ 0։0
«Ռակուվ» (Լեհաստան) - «Արիս Լիմասոլ» (Կիպրոս)՝ 2։1
«ՊՍՎ Էյնդհովեն» (Նիդերլանդներ) - «Շտուրմ» (Ավստրիա)` 4:1
«Կլակսվիկ» (Ֆարերյան կղզիներ) - «Մոլդե» (Նորվեգիա)` 2:1
«Բրագա» (Պորտուգալիա) - «ՏՍՑ Բաչկա-Տոպոլյա» (Սերբիա)` 3:0
«Օլիմպիա Լյուբլյանա» (Սլովենիա) - «Գալաթասարայ» (Թուրքիա)` 0:3
ԱԵԿ (Հունաստան) - «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա)` տեղի կունենա օգոստոսի 19-ին
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում