Ձմռանը «Տոտենհեմը» կներդնի բոլոր ջանքերը «Շալկեի» եւ Հոլանդիայի ազգային հավաքականի հարձակվող Կլաս Յան Հունտելարին գնելու համար, հայտնում է Indepndent-ը:
29-ամյա ֆուտբոլիստն ամռանը կունենա ազատ գործակալի կարգավիճակ, այդ պատճառով շատ ակումբներ կփորձեն գնել հոլանդացուն արդեն ձմռանը:
Գերմանական ակումբի ղեկավարությունը պատրաստ է վաճառել ֆուտբոլիստին յոթ միլիոն եվրոյի դիմաց:
Հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են նաեւ «Լիվերպուլը», «Աթլետիկոն», «Գալաթասարայը» եւ «Լացիոն»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում