Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի՝ Բոսնիա և Հերցեգովինայում անցկացվելիք «Զրինսկի» - «Ուրարտու» պատասխան հանդիպումը կսպասարկի Դանիան ներկայացնող մրցավարական խումբը։
Խաղի գլխավոր մրցավարը կլինի Պետեր Կյեսգորը։ Նրան կօգնեն Յեսպեր Դալն ու Վիկտոր Սկիտեն, չորրորդ պաշտոնյան կլինի Յակոբ Կարլսենը, հաղորդում է «Ուրարտուի» կայքը։
Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 18-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:00-ին։
Երեւանում տեղի ունեցած առաջին խաղում 1:0 հաշվով հաղթել է «Զրինսկին»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում