Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում Հայաստանի փոխչեմպիոն Երեւանի «Փյունիկը» Աբովյանի «Քաղաքային» ստադիոնում ընդունեց էստոնական «Նարվա Տրանսին»: Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն առավելության հասավ 2:0 հաշվով։
65-րդ րոպեին աչքի ընկավ բոսնիացի հարձակվող Լուկա Յուրիչիչը, որին գոլային փոխանցում կատարեց կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը։
88-րդ րոպեին «Փյունիկի» առավելությունը կրկնապատկեց բրազիլացի պաշտպան Խամեսը։
Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր «Արարատ-Արմենիան» Ավանի Ֆուտբոլային ակադեմիայի մարզադաշտում հյուրընկալեց ալբանական «Էգնատիային» եւ ավելացված ժամանակում բաց թողեց հաղթանակը՝ 1:1։
36-րդ րոպեին հյուրերի դարպասը գրավեց բրազիլացի կիսապաշտպան Ալեմաոն։ Նրան գոլային փոխանցում կատարեց պորտուգալացի կիսապաշտպան Ադրիանո Կաստանեյրան։
«Էգնատիան» հաշվի հավասարությունը վերականգնեց ավելացված 7-րդ րոպեին։ Աչքի ընկավ գանացի հարձակվող Ռաֆայել Դվամենան։
Պատասխան հանդիպումները տեղի կունենան հուլիսի 20-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:11 , 17 հոկտեմբերի
00:30 , 17 հոկտեմբերի
23:05 , 16 հոկտեմբերի
16:22 , 16 հոկտեմբերի
14:35 , 16 հոկտեմբերի
13:11 , 16 հոկտեմբերի
12:24 , 16 հոկտեմբերի 
11:39 , 16 հոկտեմբերի
11:12 , 16 հոկտեմբերի 
10:36 , 16 հոկտեմբերի