20:54 13 հուլիսի, 2023Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում Հայաստանի փոխչեմպիոն Երեւանի «Փյունիկը» Աբովյանի «Քաղաքային» ստադիոնում ընդունեց էստոնական «Նարվա Տրանսին»: Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն առավելության հասավ 2:0 հաշվով։
65-րդ րոպեին աչքի ընկավ բոսնիացի հարձակվող Լուկա Յուրիչիչը, որին գոլային փոխանցում կատարեց կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը։
88-րդ րոպեին «Փյունիկի» առավելությունը կրկնապատկեց բրազիլացի պաշտպան Խամեսը։
Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր «Արարատ-Արմենիան» Ավանի Ֆուտբոլային ակադեմիայի մարզադաշտում հյուրընկալեց ալբանական «Էգնատիային» եւ ավելացված ժամանակում բաց թողեց հաղթանակը՝ 1:1։
36-րդ րոպեին հյուրերի դարպասը գրավեց բրազիլացի կիսապաշտպան Ալեմաոն։ Նրան գոլային փոխանցում կատարեց պորտուգալացի կիսապաշտպան Ադրիանո Կաստանեյրան։
«Էգնատիան» հաշվի հավասարությունը վերականգնեց ավելացված 7-րդ րոպեին։ Աչքի ընկավ գանացի հարձակվող Ռաֆայել Դվամենան։
Պատասխան հանդիպումները տեղի կունենան հուլիսի 20-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.