14:05  ,  21 հունիսի, 2023

ՉԼ․ «Ուրարտու» - «Զրինսկի» առաջին հանդիպումը՝ հուլիսի 11-ին Երեւանում

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Ուրարտուն» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում կմրցի Մոստարի «Զրինսկի» թիմի հետ։

Թիմերի առաջին խաղը տեղի կունենա հուլիսի 11-ին «Ուրարտու» մարզադաշտում և կմեկնարկի  19:00-ին, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Պատասխան հանդիպումը կլինի մեկ շաբաթ անց Բոսնիա և Հերցեգովինայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով