20:49  ,  19 հունիսի, 2023

Եվրո-2024. Հայաստանի հավաքականն առաջին խաղակեսում հաղթեց Լատվիային (ֆոտո, վիդեո)

Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի չորրորդ տուրում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունել է Լատվիայի հավաքականին եւ առաջին խաղակեսից հետո հաղթում է 1:0 հաշվով։

Ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը ստեղծեց 10 գոլային հնարավորություն եւ արդյունավետ օգտագործեց մեկը։

32-րդ րոպեին Հայաստանի հավաքականը դիմեց հարկադրված փոփոխության։ Վնասվածք ստացած հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանին («Բոկա Խունիորս») փոխարինեց լեհական «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը։

35-րդ րոպեին հրաշալի հարվածով խաղի հաշիվը բացեց Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը (տեսանյութ), որին գոլային փոխանցում կատարեց Երեւանի «Փյունիկի» կիսապաշտպան Արտակ Դաշյանը։

Ընդմիջում է։

Հանդիպմանը տրիբունայից հետեւում է նաեւ Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի հիմնադրամի գործադիր տնօրեն Յուրի Ջորկաեֆը։

Հայաստան․ Օգնյեն Չանչարեւիչ, Ստյոպա Մկրտչյան, Գեորգի Հարությունյան, Վարազդատ Հարոյան, Նաիր Տիկնիզյան, Արտակ Դաշյան, Ուգոչուկվու Իվու, Էդուարդ Սպերցյան, Լուկաս Սելարայան, Նորբերտո Բրիասկո Բալեկյան, Հրանտ-Լեոն Ռանոս։

Возможно, это изображение карта и текст «GROUP 1. Turkey MP 2. w D Armenia 3 PTS 2 0 1 5:5 Wales 1:0 3 2 0 1 6:4 Croatia 3 1 1 5. 1 4:5 Latvia 4 2 1 1 0 3:1 0:1 4 3 3 2:5 0»

Լուսանկարները՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով