21:53  ,  11 հունիսի, 2023

Հենրիխ Մխիթարյան․ Արժանի չէինք պարտության

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցերում գրառում է արել Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Անգլիայի չեմպիոն եւ գավաթակիր «Մանչեսթեր Սիթիին» 0:1 հաշվով պարտվելուց հետո։

«Մենք, անշուշտ, արժանի չէինք պարտության անցած գիշեր,  զգացողությունները դեռ շատ դառն են։ Ամեն խաղացողի մանկության երազանքն է Չեմպիոնների լիգայում հաղթելը, և մենք ահռելի ջանք գործադրեցինք: Շնորհակալություն բոլորիդ ձեր անվերապահ սիրո համար»,- գրել է Մխիթարյանը։

Հայաստանի հավաքականի նախկին ավագը եզրափակիչում փոխարինման էր դուրս եկել 84-րդ րոպեին՝ դառնալով Չեմպիոնների լիգայի եզրափակիչի մասնակցած առաջին հայ ֆուտբոլիստը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով