00:41  ,  6 հունիսի, 2023

«Բարսելոնան» ժամանել է Ճապոնիա

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» ժամանել է Ճապոնիա։ Կատալոնական թիմը ընկերական հանդիպում կանցկացնի ճապոնական «Վիսել Կոբեի» հետ։ Խաղը տեղի կունենա հունիսի 6-ին Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյի 80 հազար հանդիսական ընդունող «Ազգային» ստադիոնում։

«Վիսել Կոբեում» հանդես է գալիս «Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին խաղացող, Իսպանիայի 9-ակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի քառակի գավաթակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի չեմպիոն, 38-ամյա Անդրես Ինիեստան, որն այս ամիս կհեռանա ճապոնական թիմից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում