09:03  ,  5 հունիսի, 2023

Եվրոպայի լիգա․ Մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը

Եվրոպայի լիգայի ավարտված մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել տիտղոսը նվաճած իսպանական «Սեւիլիայի» 37-ամյա ավագ, իսպանացի պաշտպան Խեսուս Նավասը, հաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

«Սեւիլիան» եզրափակիչում պարտության էր մատնել իտալական «Ռոմային»՝ 7-րդ անգամ նվաճելով Եվրոպայի լիգայի (ՈւԵՖԱ-ի գավաթ) տիտղոսը։ Դա ռեկորդային ցուցանիշ է։

Խեսուս Նավասը «Սեւիլիայի» հետ այս տիտղոսը նվաճեց չորրորդ անգամ (2006, 2007, 2020, 2023)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով