22:33  ,  3 հունիսի, 2023

ՊՍԺ-ն հայտարարեց Մեսիի հեռանալու մասին

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն հայտարարեց աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսիի հեռանալու մասին։ Կողմերը չեն երկարաձգի պայմանագիրը, որն ավարտվում է այս ամիս։

«Երկու մրցաշրջանից հետո Լեո Մեսիի արկածները Ֆրանսիայի մայրաքաղաքում կավարտվեն այս մրցաշրջանից հետո։ Ակումբը շնորհակալություն է հայտնում «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկրին, որը նաեւ երկու չեմպիոնական տիտղոս նվաճեց ՊՍԺ-ում»,- նշվում է փարիզյան ակումբի հաղորդագրությունում։

Ֆրանսիայի առաջնության վերջին տուրում ՊՍԺ-ն կմրցի «Կլերմոնի» հետ։

ՊՍԺ-ն ցանկանում էր երկարաձգել համագործակցությունը Մեսիի հետ, սակայն մերժում է ստացել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում