Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» ֆինանսական խնդիրների պատճառով կվաճառի 26-ամյա կոտդիվուարցի կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեին, որի ծառայություններով հետաքրքրված է Միլանի «Ինտերը»։ Ֆրանկ Կեսիեն դեմ չէ կարիերան իտալական ակումբում շարունակելուն։
Կատալոնական ակումբը Կեսիեի տրանսֆերից ակնկալում է 30 միլիոն եվրո։
Կեսիեն անցած տարվա ամռանն է ազատ գործակալի կարգավիճակում միացել «Բարսելոնային», որի կազմում մասնակցել է 42 հանդիպման, խփել է 3 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։ Նրա նախորդ ակումբը «Միլանն» էր։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում