Իսպանիայի առաջնության 35-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» ընդունեց «Օսասունային»։ Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը հաղթեց 3:0 հաշվով։
Գոլի հեղինակ դարձան բելգիացի կիսապաշտպան Յանիկ Կարասկոն, իսպանացի կիսապաշտպան Սաուլ Նյիգեսը եւ արգենտինացի հարձակվող Անխել Կոռեան։
«Աթլետիկոն» 72 միավորով բարձրացավ երկրորդ տեղ եւ 1 միավոր առաջ է Մադրիդի «Ռեալից», որը 1 խաղ քիչ է անցկացրել։ «Օսասունան» 9-րդն է՝ 47 միավոր։
«Աթլետիկոն» ապահովել է տեղը լավագույն քառյակում եւ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիրը։
Իսպանիայի առաջնություն, 35-րդ տուր
«Աթլետիկո Մադրիդ» - «Օսասունա»՝ 3:0 (տեսանյութ)
Յանիկ Կարասկո, 44, Սաուլ Նյիգես, 62, Անխել Կոռեա, 83
«Վալենսիա» - «Ռեալ Մադրիդ»՝ 20:30 (Երեւանի ժամանակ)
«Սեւիլիա» - «Բետիս»՝ 23:00
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում