01:00  ,  19 մայիսի, 2023

Եվրոպայի լիգա․ «Ռոման» դուրս եկավ եզրափակիչ

Իտալական «Ռոման» դուրս եկավ Եվրոպայի լիգայի եզրափակիչ։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը կիսաեզրափակիչի պատասխան խաղում հյուրընկալվեց գերմանական «Բայեր Լեւերկուզենին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 0:0: Առաջին խաղում 1:0 հաշվով հաղթել էր «Ռոման»։

Եզրափակիչի մյուս ուղեգրի համար պայքարում են իսպանական «Սեւիլիան» ու Թուրինի «Յուվենտուսը»։ Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1: Պայքարը տեղափոխվել է լրացուցիչ ժամանակ։ Առաջին հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով։

Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 31-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում։

Եվրոպայի լիգա, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ

«Բայեր» - «Ռոմա»՝ 0։0 (առաջին խաղ՝ 0:1)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում