01:09  ,  17 մայիսի, 2023

«Ինտերը» 6-րդ անգամ կխաղա Չեմպիոնների լիգայի եզրափակիչում

Միլանի «Ինտերը» 6-րդ անգամ հանդես կգա Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։ Նախորդ անգամ թիմը եզրափակիչ էր հասել 2010-ին պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ եւ նվաճել գավաթը՝ եզրափակիչում 2:0 հաշվով հաղթելով Մյունխենի «Բավարիային»։

«Ինտերը» գլխավոր եվրագավաթային մրցաշարի տիտղոսը նվաճել է նաեւ 1964, 1965 թվականներին։ 1967, 1972 թվականների եզրափակիչներում պարտություն է կրել։

Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը կիսաեզրափակիչի երկու խաղում էլ հաղթեց «Միլանին»՝ 2:0, 1:0։

Եզրափակիչում «Ինտերի» մրցակիցը կլինի անգլիական «Մանչեսթեր Սիթիի» եւ Մադրիդի «Ռեալի» դիմակայության հաղթողը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում