Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում տեղի ունեցան կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները։
Թուրինի «Յուվենտուսն» ընդունեց իսպանական «Սեւիլիային» եւ պարտությունից խուսափեց ավելացված ժամանակում խփած գոլի շնորհիվ։
Հյուրերի գոլը 26-րդ րոպեին խփեց մարոկկացի հարձակվող Յուսեֆ Էն-Նեսիրին։
Իտալական թիմից աչքի ընկավ իտալացի պաշտպան Ֆեդերիկո Գատին։
Կիսաեզրափակիչի մյուս խաղում իտալական «Ռոման» ընդունեց գերմանական «Բայերին»։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմն առավելության հասավ 1:0 հաշվով։
Աչքի ընկավ իտալացի կիսապաշտպան Էդոարդո Բովեն։
Պատասխան հանդիպումները մայիսի 18-ին են։
Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 31-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում։
Եվրոպայի լիգա, կիսաեզրափակիչ, առաջին հանդիպում
«Յուվենտուս» (Իտալիա) - «Սեւիլիա» (Իսպանիա)` 1:1 (տեսանյութ)
Ֆեդերիկո Գատի, 90+7 - Յուսեֆ Էն-Նեսիրի, 26
«Ռոմա» (Իտալիա) - «Բայեր» (Գերմանիա)` 1:0 (տեսանյութ)
Էդոարդո Բովե, 63
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում