02:24  ,  5 մայիսի, 2023

Նեապոլում ցնծություն է, ֆանատները մտել են Մարադոնայի անվան ստադիոնի խաղադաշտ (ուղիղ եթեր)

«Նապոլիի» ֆանատները Մարադոնայի անվան տնային ստադիոնում նշում են չեմպիոնությունը։ Գիշերային Նեապոլի գրեթե բոլոր փողոցները լեփ-լեցուն են։ Ամբողջ քաղաքը հրավառության մեջ է։

«Նեապոլը» Մարադոնայի դարաշրջանից հետո,  33 տարում առաջին անգամ նվաճել է Իտալիայի չեմպիոնի տիտղոսը։

Իտալացի Սպալետիի գլխավորած «Նապոլին» 1:1 հաշվով խաղաց «Ուդինեզեի» հետ եւ առաջնության ավարտից 5 տուր առաջ 80 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ երկրորդ տեղում գտնվող Հռոմի «Լացիոյի» նկատմամբ ունի 16 միավորի առավելություն։

Նեապոլյան թիմը չեմպիոնական տիտղոսը նվաճել է նաեւ 1987 եւ 1990 թվականներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English