00:56  ,  1 մայիսի, 2023

Մադրիդի «Աթլետիկոյի» հաղթանակը (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» մրցակցի խաղադաշտում հանդիպես «Վալյադոլիդի» հետ։ Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը հաղթեց 5:2 հաշվով։

«Աթլետիկոյից» աչքի ընկան արգենտինացի պաշտպան Նաուել Մոլինան, ուրուգվայցի պաշտպան Խոսե Խիմենեսը, իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան, հոլանդացի հարձակվող Մեմֆիս Դեպայը։ Մեկ գոլ էլ սեփական դարպասը խփեց «Վալյադոլիդի» իսպանացի կիսապաշտպան Խոակին Ֆերնանդեսը։

«Աթլետիկոն» 66 միավորով երրորդն է եւ երկրորդ տեղում ընթացող «Ռեալից» հետ է 2 միավոր։ «Վալյադոլիդը» 15-րդն է՝ 35 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 32-րդ տուր

«Վալյադոլիդ» - «Աթլետիկո Մադրիդ»՝ 2:5 (տեսանյութ)

Կայլ Լարին, 42, 11մ, Սերխիո Էսկուդերո, 74 – Նաուել Մոլինա, 20, Խոսե Խիմենես, 24, Ալվարո Մորատա, 38, Խոակին Ֆերնանդես, 86, ինքնագոլ, Մեմֆիս Դեպայ, 90+3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում