17:58  ,  21 ապրիլի, 2023

«Ալաշկերտը» խնդիրներ չունեցավ (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 28-րդ տուրում «Ալաշկերտը» տանը մրցեց «Նոայի» հետ եւ հաղթեց 3:0 հաշվով։

Խաղի հաշիվը 38-րդ րոպեին բացեց բրազիլացի հարձակվող Տիագո Գալվաոն, 71-րդ րոպեին դաշտի տերերի առավելությունը կրկնապատկեց հարձակվող Արթուր Միրանյանը։ Ավելացված ժամանակում աչքի ընկավ ռուսաստանցի պաշտպան Վիտալի Ուստինովը։

«Ալաշկերտը» 48 միավորով չորրորդն է, «Նոան» նախավերջինն է՝ 20 միավոր։

Հայաստանի առաջնություն, 28-րդ տուր

«Ալաշկերտ» - «Նոա»՝ 3:0

Տիագո Գալվաո, 38, Արթուր Միրանյան, 71, Վիտալի Ուստինով, 90+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News