13:47  ,  18 նոյեմբերի, 2026

ՃՖԱ նախկին նախագահը՝ ՖԻՖԱ նախագահի թեկնածու

Ճապոնիայի ֆուտբոլայի ասոցիացիայի (ՃՖԱ) նախկին նախագահ Կոձո Տասիման առաջադրվել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահի թեկնածու։

ՃՖԱ նամակ է ուղարկել ՖԻՖԱ-ի գրասենյակ ՃՖԱ պատվավոր նախագահ Կոձո Տասիմային առաջադրելու վերաբերյալ, հաղորդում է JFA Сhannelnewsasia-ն։

«Ընդունում եմ այս մարտահրավերը, որպեսզի ՖԻՖԱ-ն դառնա ավելի առողջ եւ վստահություն վայելող կազմակերպություն, որը կկարողանա ներդրում ունենալ ամբողջ աշխարհի ֆուտբոլի հետագա զարգացման գործում։

Ծայրահեղ կարեւոր եմ համարում հաստատել պատշաճ կառավարում եւ ապահովել թափանցիկության սկզբունքների անխախտելիությունը»,- նշել է Տասիման։

Նա ՃՖԱ-ն ղեկավարել է 2016-2024 թվականներին, 2015-ից ընդգրկված է ՖԻՖԱ Խորհրդում։

ՖԻՖԱ նախագահի թեկնածուների առաջադրումը կավարտվի այսօր։ Պաշտոնի համար կպայքարեն նաեւ ՖԻՖԱ գործող նախագահ Ջանի Ինֆանտինոն, Շվեյցարիայի հավաքականի նախկին ավագ Ռամոն Վեգան եւ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ֆիլիպ Դիալոն, որին սատարում է ՈՒԵՖԱ-ն։

ՖԻՖԱ նախագահի ընտրությունը տեղի կունենա 2027թ․ մարտի 18-ին Ռաբատում (Մարոկկո)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print