16:05  ,  18 նոյեմբերի, 2026

«Ռեալը» երկարաձգեց պայմանագիրը Գյուլերի հետ

Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալը» երկարաձգեց համագործակցությունը Թուրքիայի հավաքականի կիսապաշտպան Արդա Գյուլերի հետ։ 21-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2032թ․ հունիսի 30-ը, հաղորդում է Արքայական ակումբի կայքը։

Արդա Գյուլերը 2023թ․ հուլիսին 18 տարեկանում է միացել «Ռեալին», որի կազմում մասնակցել է 126 հանդիպման, նվաճել 5 տիտղոս՝ Իպանիայի չեմպիոնի, սուպերգավաթակրի, Չեմպիոնների լիգայի, աշխարհի ակումբային առաջնության եւ Եվրոպայի սուպերգավաթակրի։

Անցած տարի նա արժանացել է Չեմպիոնների լիգայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print