17:58 21 ապրիլի, 2023Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 28-րդ տուրում «Ալաշկերտը» տանը մրցեց «Նոայի» հետ եւ հաղթեց 3:0 հաշվով։
Խաղի հաշիվը 38-րդ րոպեին բացեց բրազիլացի հարձակվող Տիագո Գալվաոն, 71-րդ րոպեին դաշտի տերերի առավելությունը կրկնապատկեց հարձակվող Արթուր Միրանյանը։ Ավելացված ժամանակում աչքի ընկավ ռուսաստանցի պաշտպան Վիտալի Ուստինովը։
«Ալաշկերտը» 48 միավորով չորրորդն է, «Նոան» նախավերջինն է՝ 20 միավոր։
Հայաստանի առաջնություն, 28-րդ տուր
«Ալաշկերտ» - «Նոա»՝ 3:0
Տիագո Գալվաո, 38, Արթուր Միրանյան, 71, Վիտալի Ուստինով, 90+1
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.