00:55  ,  21 ապրիլի, 2023

ԵԼ․ «Յուվետուսը» ոչ ոքի խաղաց «Սպորտինգի» հետ եւ կիսաեզրափակիչում է (տեսանյութ)

Թուրինի «Յուվենտուսը» նվաճեց Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի ուղեգիր։ Իտալական թիմը քառորդ եզրափակիչի պատասխան խաղում հյուրընկալվեց պորտուգալական «Սպորտինգին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

Առաջին խաղում «Յուվենտուսն» առավելության էր հասել նվազագույն հաշվով։

Կիսաեզրափակիչում «Յուվենտուսի» մրցակիցը կլինի իսպանական «Սեւիլիան», որը պայքարից դուրս թողեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին» (2:2, 3:0):

Եվրոպայի լիգա, քառորդ եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Սպորտինգ» (Պորտուգալիա) - «Յուվենտուս» (Իտալիա)՝ 1:1 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 0:1)

Մարկուս Էդվարդս, 20, 11մ - Ադրիեն Ռաբյո, 9

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս