Իսպանիայի առաջնության 29-րդ տուրում «Վալենսիան» սեփական խաղադաշտում մրցեց «Սեւիլիայի» հետ եւ պարտություն կրեց 0:2 հաշվով։
Հյուրերի կազմում գոլերը խփեցին ֆրանսիացի պաշտպան Լուակ Բադեն եւ իսպանացի հարձակվող Սուսոն։
«Սեւիլիան» 35 միավորով 12-րդ տեղում է, «Վալենսիան» 18-րդն է՝ 27 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 29-րդ տուր
«Վալենսիա» - «Սեւիլիա»՝ 0:2 (տեսանյութ)
Լուակ Բադե, 55, Սուսո, 76
Հեռացում՝ Իլաշ Մորիբա («Վալենսիա»), 85
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում