00:58  ,  13 ապրիլի, 2023

ՉԼ․ «Ռեալն» ուժեղ էր «Չելսիից», «Միլանը»՝ «Նապոլիից» (ֆոտո, վիդեո)

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում Իտալիայի առաջնության առաջատար «Նապոլին» հյուրընկալվեց չեմպիոն «Միլանին» եւ պարտություն կրեց նվազագույն հաշվով։

Իտալացի Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմին հաղթանակ բերեց 40-րդ րոպեին ալժիրցի կիսապաշտպան Իսմայել Բենասերի խփած գոլը։ Գոլային փոխանցումը կատարեց իսպանացի կիսապաշտպան Բրաիմ Դիասը։

Չեմպիոնների լիգայի գավաթը պաշտպանող Մադրիդի «Ռեալը» տանը մրցեց Լոնդոնի «Չելսիի» հետ եւ առավելության հասավ 2:0 հաշվով։

22-րդ րոպեին բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի փոխանցումից հետո «Չելսիի» դարպասը գրավեց ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման։ 74-րդ րոպեին դարձյալ Վինիսիուս Ժունիորի փոխանցումից հետո աչքի ընկավ իսպանացի հարձակվող Մարկո Ասենսիոն։

Այս թիմերը պատասխան հանդիպումները կանցկացնեն ապրիլի 18-ին։

Չեմպիոնների լիգա, 1/4 եզրափակիչ, առաջին հանդիպում

«Միլան» - «Նապոլի»՝ 1:0 (տեսանյութ)

Իսմայել Բենասեր, 40

Հեռացում՝ Անդրե Զամբո Անգիսա («Նապոլի»), 75, երկրորդ դեղին քարտ

«Ռեալ Մադրիդ» - «Չելսի»՝ 2:0 (տեսանյութ)

Քարիմ Բենզեմա, 22, Մարկո Ասենսիո, 74

Հեռացում՝ Բեն Չիլուել («Չելսի»), 59

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում