14:11  ,  12 ապրիլի, 2023

Ջորդանի խաղակոշիկները Sotheby's-ում վաճառվել է 2,2 միլիոն դոլարով (ֆոտո)

Լեգենդար ամերիկացի բասկետբոլիստ Մայքլ Ջորդանի խաղակոշիկները Sotheby's աճուրդում վաճառվել է 2,2 միլիոն դոլարով, ինչը ռեկորդային գին է աճուրդում կոշիկի համար։

Air Jordan 13-ով Ջորդանն անցկացրել է 1998թ․ NBA-ի եզրափակիչի երկրորդ խաղը։ Այդ մրցաշրջանի եզրափակիչը վերջինն էր Ջորդանի կարիերայում։ Այդ եզրափակիչի մասին հետագայում նկարահանվեց «Վերջին պարը» վավերագրական ֆիլմը։

Նախորդ ռեկորդը նույնպես գրանցվել էր Մայքլ Ջորդանի խաղակոշիկի աճուրդային վաճառքում։ 2021-ին Sotheby's-ը Ջորդանի Nike խաղակոշիկները վաճառել էր 1,47 միլիոն դոլարով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում