00:54  ,  8 ապրիլի, 2023

«Միլանը» չհաղթեց տանը (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 29-րդ տուրում չեմպիոն «Միլանը» տանը մրցեց «Էմպոլիի» հետ եւ բավարարվեց մեկ միավորով։ Թիմերը գոլ խփել չկարողացան՝ 0:0:

89-րդ րոպեին հյուրերի դարպասը գրավեց միլանյան թիմի 36-ամյա ֆրանսիացի հարձակվող Օլիվիե Ժիրուն, սակայն VAR-ը ցույց տվեց ձեռքով խաղ եւ գոլը չգրանցվեց։

«Միլանը» 52 միավորով երրորդն է, «Էմպոլին» 14-րդն է՝ 32 միավոր։

Իտալիայի առաջնություն, 29-րդ տուր

«Միլան» - «Էմպոլի»՝ 0:0 (տեսանյութ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում