18:51  ,  2 ապրիլի, 2023

«Լացիոն» հաղթեց եւ ամրապնդվեց երկրորդ տեղում (ֆոտո, վիդեո)

Իտալիայի առաջնության 28-րդ տուրում Հռոմի «Լացիոն» հյուրընկալվեց «Մոնցային»։ Իտալացի Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմն առավելության հասավ 2:0 հաշվով։

Հռոմեական թիմից աչքի ընկան իսպանացի հարձակվող Պեդրո Ռոդրիգեսն ու սերբ կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը։

«Լացիոն» 55 միավորով երկրորդն է եւ արդեն 5 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող Միլանի «Ինտերից»։

Իտալիայի առաջնություն, 28-րդ տուր

«Մոնցա» - «Լացիո»՝ 0:2 (տեսանյութ)

Պեդրո Ռոդրիգես, 13, Սերգեյ Միլինկովիչ-Սավիչ, 56

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում