19:45  ,  31 մարտի, 2023

Վիկտոր Օսիմենն առաջիկա խաղերում չի օգնի «Նապոլիին»

Իտալիայի առաջնության առաջատար «Նապոլիի» նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմենը առաջիկա հանդիպումներում չի օգնի իտալացի Լուչանո Սպալետիի գլխավորած թիմին։ 24-ամյա ֆուտբոլիստը ձախ ազդրի մկանային վնասվածք է ստացել Նիգերիայի հավաքականում։

«Հույս ունենք, որ Օսիմենը բաց կթողնի միայն երկու շաբաթ»,- «Նապոլիի» նախագահ Աուերլիո Դե Լաուրենտիսի խոսքը մեջբերում է Football Italia-ն։

Ընթացիկ մրցաշրջանում Օսիմենը «Նապոլիի» հետ մասնակցել է 29 հանդիպման, խփել է 25 գոլ, կատարել է 5 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում