14:40  ,  28 մարտի, 2023

Կվարացխելիայի գոլը լավագույնն է ճանաչվել Ա Սերիայում (տեսանյութ)

«Նապոլի» վրացի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիայի գոլը «Ատալանտայի» դեմ խաղում լավագույնն է ճանաչվել Իտալիայի առաջնությունում մարտին տեղի ունեցած հանդիպումների արդյունքում, հաղորդում է Ա Սերիայի մամուլի ծառայությունը։

«Նապոլին» 26-րդ տուրում «Ատալանտային» հաղթել էր 2:0 հաշվով։ Կվարացխելիան դարպասը գրավել էր «Ատալանտայի» վեց խաղացողների վերահսկողությունից։

Իտալիայի ընթացիկ առաջնությունում 22-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 23 հանդիպման, խփել է 12 գոլ, կատարել 12 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով