19:55  ,  27 մարտի, 2023

Վահան Բիչախչյան․ Մարտական ենք տրամադրված, խաղալու ենք հաղթանակի համար

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ լեհական «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը նախախաղային ասուլիսում խոսել է Կիպրոսի հավաքականի հետ առաջիկա ընկերական խաղի մասին։

«Չեմ կարծում, թե ընկերական հանդիպումներ կան հավաքականում։ Միանշանակ, մարտական ենք տրամադրված, քանի որ խաղում ենք մեր երկրպագուների, մեր  ազգի համար։ Միանշանակ, խաղալու ենք հաղթանակի համար։

Միանշանակ պատրաստ եմ 90 րոպե խաղալուն։ Մարզիչը կորոշի, թե որ մեկնարկային կազմը վաղը դուրս կգա, բայց թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես միշտ պատրաստ եմ հավաքականում խաղալուն»,- նշեց Վահան Բիչախչյանը։

Հայաստան - Կիպրոս ընկերական խաղը տեղի կունենա մարտի 28-ին եւ կմեկնարկի 19:00-ին։

Եվրո-2024-ի ընտրական մրցաշարում Կիպրոսի հավաքականն Իսպանիայի, Նորվեգիայի, Շոտլանդիայի եւ Վրաստանի հետ ընդգրկված է A խմբում։ Առաջին տուրում Կիպրոսի թիմը 0:3 հաշվով պարտվել է շոտլանդացիներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով