Լոնդոնի «Արսենալը» ցանկանում է ձեռք բերել իտալական «Լացիոյի» եւ Սերբիայի հավաքականի կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչին, հաղորդում է The Sun-ը։ Անգլիական թիմի իսպանացի գլխավոր մարզիչ Միկել Արտետան մտադիր է ամռանն ուժեղացնել միջին գիծը եւ 28-ամյա ֆուտբոլիստին համարում է արժանի թեկնածու։
Անցած ամռանը հռոմեական ակումբը փորձել էր վաճառել Միլինկովիչ-Սավիչին, սակայն ոչ մի ակումբ չէր ցանկացել վճարել 100 միլիոն եվրո։
Միլինկովիչ-Սավիչի պայմանագիրը «Լացիոյի» հետ նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։
Ընթացիկ մրցաշրջանում նա «Լացիոյի» հետ մասնակցել է 36 հանդիպման, խփել է 6 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
11:03 , 22 հոկտեմբերի
10:02 , 22 հոկտեմբերի
09:34 , 22 հոկտեմբերի
09:05 , 22 հոկտեմբերի 
00:56 , 22 հոկտեմբերի
23:58 , 21 հոկտեմբերի 
22:39 , 21 հոկտեմբերի
22:01 , 21 հոկտեմբերի
22:01 , 21 հոկտեմբերի
21:57 , 21 հոկտեմբերի