«Արսենալը» մտադիր է ձեռք բերել «Լացիոյի» խաղացողին

22:05   21 մարտի, 2023

Լոնդոնի «Արսենալը» ցանկանում է ձեռք բերել իտալական «Լացիոյի» եւ Սերբիայի հավաքականի կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչին, հաղորդում է The Sun-ը։ Անգլիական թիմի իսպանացի գլխավոր մարզիչ Միկել Արտետան մտադիր է ամռանն ուժեղացնել միջին գիծը եւ 28-ամյա ֆուտբոլիստին համարում է արժանի թեկնածու։

Անցած ամռանը հռոմեական ակումբը փորձել էր վաճառել Միլինկովիչ-Սավիչին, սակայն ոչ մի ակումբ չէր ցանկացել վճարել 100 միլիոն եվրո։

Միլինկովիչ-Սավիչի պայմանագիրը «Լացիոյի» հետ նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։

Ընթացիկ մրցաշրջանում նա «Լացիոյի» հետ մասնակցել է 36 հանդիպման, խփել է 6 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.