18:03  ,  21 մարտի, 2023

ԱԱ. Էլիդա Քոչարյանը նույնպես պարտվեց

Նյու Դելիում ընթացող բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում Հայաստանի վերջին ներկայացուցիչ Էլիդա Քոչարյանը նույնպես դուրս մնաց պայքարից։

60 կգ քաշայինների 1/8 եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը 0:5 հաշվով պարտվեց Չինաստանը ներկայացնող Յան Վենլուին:

Քիչ առաջ պարտվել էր նաեւ երիտասարդների աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Անուշ Գրիգորյանը (50 կգ): Քառորդ եզրափակիչում Գրիգորյանը 3:4 հաշվով պարտվել էր Ֆրանսիան ներկայացնող Վասիլիա Լխադիրին:

6 բռնցքամարտիկով աշխարհի առաջնությանը մասնակցած Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորած թիմը լքեց պայքարը: Ավելի վաղ մեկնարկային մենամարտերում պարտվել էին Գայանե Տեր-Բարսեղյանը (48 կգ), Եկատերինա Սիչեւան (54 կգ), Եվրոպայի բրոնզե մեդալակիր Սոնա Հարությունյանը (63 կգ) եւ Եվրոպայի գործող չեմպիոն Անի Հովսեփյանը (70 կգ)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում