Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն կփորձի ամռանը գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակել իտալական «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին, հաղորդում է twitter.com/pedroalmeida-ն։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է թիմի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Կրիստոֆ Գալտիեի աշխատանքից եւ չի հավատում, որ նրա հետ կհասնի լուրջ նվաճումների Չեմպիոնների լիգայում։
ՊՍԺ-ի ղեկավարությունը վստահ է, որ Մոուրինյոյի ղեկավարությամբ թիմը կկարողանա վերջապես հաջողության հասնել Չեմպիոնների լիգայում։
ՊՍԺ-ի պորտուգալացի մարզական տնօրեն Լուիշ Կամպուշն առաջիկայում կսկսի բանակցությունները Մոուրինյոյի հետ, որի պայմանագիրը հռոմեական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում